Բանգլադեշում անվճար հագուստ բաժանելիս հրմշտոցի ժամանակ առնվազն 17 մարդ է մահացել:

«Ֆրանս Փրեսի» փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Միմենսինգհ քաղաքում: Հրմշտոցը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ նեղ դարպասներով փորձել են մտնել ֆաբրիկա, որտեղ անվճար հագուստ էին բաժանում:

«Առայժմ հայտնաբերել ենք 17 դի, որոնց մեծ մասը աղքատ ու հյուծված կանայք են»,-ասել է քաղաքի ոստիկանության պետ Մոյնուլ Հակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ նախքան ոստիկանության ժամանելը հարազատները տարել են դիակների մի մասը: