Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում՝ կոսմետիկ միջոցներ արտադրող ճապոնական  գործարանում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը միջադեպից զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 50-ը վիրավորվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գործարանը պատկանում է ճապոնական Mandom դեղագործական ընկերությանը։ Այս պահին հրդեհի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում։