Երկրորդ համաշխարհային պատերազմի Spitfire բրիտանական կործանիչը հուլիսի 9-ի երեկոյան աճուրդում վաճառվել է ռեկորդային 3.1 մլն ֆունտով։ Այս մասին հայտարարել են Christie's աճուրդի տան ներկայացուցիչները։

Վաճառքի մեկնարկային գինը կազմում էր 2.5 մլն ֆունտ։ Կործանիչը վաճառքի էին հանել ամերիկացի կոլեկցիոներ, միլիարդատեր Թոմաս Կապլանն ու նրա կինը՝ Դաֆնան։ Վաճառքից ստացված հասույթը տրամադրվել է Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ վետերանների բարեգործական հիմնադրամին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այս տարի լրանում է Բրիտանիայի ճակատամարտի 75-ամյակը։ Օդային մարտերը մղվում էին 1940թ. Միացյալ Թագավորության եւ նացիստական Գերմանիայի միջեւ։ Mark 1 Vickers Supermarine Spitfire  կործանիչը պատկանում էր բրիտանացի օդաչու Փիթեր Քեյզնոուվուին։