Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի եւ ռուս գործարար Գերման Ստերլիգովի անուններն ընդգրկել է «սեւ ցուցակում»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիեւը։

«Գերման Ստերլիգովը, որը հակասական կենսագրություն ունի, նախքան Ադրբեջանի օկուպացված հողերը ոտք դնելը չէր կարող չտեղեկանար, որ այդ տարածքները բարենպաստ հող են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի միջոցով կեղտոտ փողեր լվանալու եւ քրեական գործունեություն ծավալելու համար»,- հայտարարել է Գաջիեւը։

Ընդհանուր առմամբ Ստերլիգովի այցը շարունակում է ադրբեջանական կողմի մոտ հիստերիկ նոպաներ առաջացնել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ստերլիգովի մամուլի ասուլիսին ներկա գտնվող բոլոր լրագրողները գործարարի  օրինակով կհայտնվեն իր «սեւ ցուցակում»։