Հուլիսի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Լոնդոնում հեղինակավոր «Euromoney» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»:

Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկի առաջատար դիրքերը՝  հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաեւ Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր:

«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումն եղել է շնորհիվ բանկի հաճախորդների եւ գործընկերների հետ փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցության:

Նշենք, որ Արդշինբանկը «Տարվա բանկ» էր ճանաչվել նաեւ 2014-ին՝ հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի կողմից:

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագիրն արդեն 20 տարուց ավելի րականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ: