Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, Մոսկվայի բորսայի բացվելուց հետո նվազել է 48 կոպեկով եւ կազմել 56,69 ռուբլի: Այդ մասին են վկայում բորսայում գործարքների արդյունքները:
Եվրոյի փոխարժեքը եւս նվազել է 27 կոպեկով եւ կազմել 62,97 ռուբլի:
Ռուսական արժույթի ամրապնդումը արձանագրվում է նավթի գների աճի ֆոնին, հաղորդում է Lenta-ն:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է մոտ 1,5 տոկոսով՝ հասնելով 59,48 դոլարի մեկ բարելի դիմաց:



























