Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Թաիլանդի դեսպանատունն անորոշ ժամանակով փակվել է, հաղորդում է Yahoo News-ը:
Բացի այդ, ժամանակավորապես իր աշխատանքը դադարեցրել է նաեւ Ստամբուլում Թաիլանդի գլխավոր հյուպատոսությունը: Պատճառը եղել է հուլիսի 9-ին ույղուրական սփյուռքի ներկայացուցիչների հարձակումը հուպատոսության շենքի վրա: Քարերով ու փայտերով կատաղած ամբոխը կոտրել է ապակիներն ու ներխուժել շենք: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Lenta-ն:
Բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ Բանգկոկը հայտարարել է 97 ույղուրների՝ Չինաստան արտաքսելու վերաբերյալ հայտարարության մասին, որոնք անօրինական կերպով հասել են Թաիլանդի տարածք:
Իրավապաշտպանները անհանգստություն են հայտնել այդ որոշման կապակցությամբ, նրանք մտավախություն ունեն, որ ապօրինի ներգաղթյալ ույղուրները Չինաստանում կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների:





























