Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ստորագրել է լքյալ կաթոլիկ եկեղեցիները մուսուլմաններին հանձնելու առաջարկի դեմ կազմակերպած հանրագրի տակ։ Այս մասին հայտնում է The Local-ը։ «Մեր երկրի եկեղեցիները տասնյակ դարեր եղել են ֆրանսիացիների պատմական ժառանգության մի մասը»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
«Ձեռք մի՛ տվեք մեր տաճարներին» անունը կրող հանրագիրը տեղադրվել է Valeurs Actuelles ծայրահեղ աջակողմյան ամսագրում։ Դրա տակ ստորագրել են բազմաթիվ հասարակական գործիչներ, այդ թվում՝ գրողներ եւ լրագրողներ։ Համաձայն անցկացված հարցումների՝ եկեղեցիները մուսուլմաններին հանձնելու գաղափարին դեմ է ֆրանսիացիների 67 տոկոսը, փոխանցում է Lenta-ն։
Պարբերականը նշում է, որ այս պահին Ֆրանսիայում գործում է 2.5 հազար մզկիթ, եւս 600-ը կառուցվում է։





























