ԱՄՆ-ում Alexander Historical Auctions աճուրդի տունը վաճառել է Հերման Գյորինգի հեռագիրը, որը նա 1945թ. ուղարկել էր Ադոլֆ Հիտլերին, հայտնում է The Telegraph-ը։

Ժամանակի ընթացքում դեղնած բլանկը գնել է ամերիկացի մի կոլեկցիոներ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Լոտը վաճառվել է սկզբնական գնից մոտ կրկնակի թանկ՝ 55 հազար դոլարով։

Հեռագիրը հայտնաբերվել էր 1948թ. մայիսի 8-ին Հիտլերի բունկերում։ Ավելի ուշ ԱՄՆ բանակի կապիտան Բենջամին Բրեդինը այն՝ որպես հուշանվեր, իր հետ ԱՄՆ էր տարել՝ չկասկածելով, թե ինչ արժեք այն կարող է ունենալ հետագայում, փոխանցում է «Ռոսբալտը»-ը։

1945թ. ապրիլին հեռագիրը գրել էր ռեյխսմարշալ Հերման Գյորինգը, որն այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայի հարավում։ Նա առաջարկում էր Հիտլերին վայր դնել լիազորությունները եւ իրեն հանձնել երկրի ղեկավարությունը։

Ուսումնասիրողները կարծում են, որ, ի թիվս այլ բաների, այդ նամակը Հիտլերին դրդել է ինքնասպանության։