Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար Մինսկի համաձայնագրերի կատարումից բացի այլ ճանապարհ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուֆայում ՇՀԿ եւ ԲՐԻԿՍ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին։
«Իրոք, կարգավորման գործընթացը կաղում է, քանի որ Կիեւի մեր գործընկերների մոտ բացակայում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսություն վարելու ցանկությունը։ Ես հակված եմ կարծել, որ մենք ավելի շուտ հաջողության հասնելու շանսեր ունենք, քան ձախողելու։ Մենք բոլորս միակարծիք ենք, մի բանում, որ Ուկրաինայի խնդիրը խաղաղ կարգավորումից բացի այլ լուծում չունի, որը պետք է հիմնված լինի Մինսկում ձեռք բերած համաձայնագրերի իրականացման վրա»,-ասել է Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























