Մոսկվան հույս ունի, որ ՇՀԿ-ն հարթակ կդառնա միջազգային խնդիրների, այդ թվում՝ Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հույս ունենք, որ ՇՀԿ-ն հարթակ կդառնա, որտեղ հնարավոր կլինի փոխհամաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ»,- փոխանցում է Պուտինի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։





























