Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պլանավորում է հայկական դրամով պարտատոմսեր բաշխել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  Հայաստանի ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ տեղական բանկերը կարող են օգտվել այդ միջոցներից վարկեր տրամադրելու  համար:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը հայկական դրամով արդեն 2 անգամ պարտատոմսեր է բաշխել:

ՎԶԵԲ-ը պլանավորում է Հայաստանի ֆինանսական շուկայի ակտիվացման համար նաեւ այլ քայլեր ձեռնարկել, մասնավորապես կորպորատիվ պարտատոսմերի նոր թողարկ գնելու հարցում:

«Մենք արդեն 3 տարի է՝ բանակցում ենք ՎԶԵԲ-ի հետ, որը կազմել է նոր ֆինանսական գործինքեր կիրառելու հստակ ծրագիր»,- հայտարարեց Ջավադյանը: