«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է վերջնական սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից մինչեւ 18 տոկոսի իջեցնելու հնարավորությունը։ Խնդիրն այն է, որ էլէներգիայի հաստատված, բայց առայժմ սառեցված 49 դրամ սակագնում 9.8 դրամը ԱԱՀ–ն, որը գնում է ոչ թե ՀԷՑ–ին, այն պետական բյուջե։ Եթե ԱԱՀ–ն նվազեցվի մինչեւ 18 տոկոսի, ապա սակագինը կբարձրանա ոչ թե 7 դրամով, ինչպես որոշել է ՀԾԿՀ–ն, այլ 5.5 դրամով։
Եվս 1-2 դրամ փորձ է արվելու խնայել էներգետիկ ռեժիմների փոփոխության հաշվին եւ հոկտեմբերին սակագինը բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4։ Մեր աղբյուրները պնդում են, որ կառավարությունը նման կոսմետիկ քայլերի է գնում էներգահամակարգը բովանդակային ուսումնասիրությունից զերծ պահելու եւ տարիներ շարունակ այս համակարգում հաստատված կոռուպցիոն սխեմաները չբացահայտելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


























