Կահիրեում պայթյուն է եղել Իտալիայի դեսպանատան մոտ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Ինչպես նշել է անվտանգության ծառայության աշխատակիցը, քաղաքի կենտրոնում՝ դեսպանատան դիմաց, ականապատված մեքենա է պայթել:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, հաղորդում է Gazeta-ն:

Ականատեսների վկայությամբ, պայթյունը հանգեցրել է հարեւան մի քանի շենքերի վնասման: Տուժածների մասին դեռ տեղեկատվություն չկա։