Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ Ուկրաինայում կործանված մալայզիական Boeing-ի վթարի հետաքննությունը կարող է շարունակվել մինչեւ 2015թ. վերջը, փոխանցում է The Star-ը:
«Հետաքննությունը շարունակվում է, հնարավոր է կտեւի մինչեւ տարվա վերջ: Վթարի պատճառները կհրապարակվեն հոկտեմբերին»,- նշել է նա, գրում է Gazeta-ն:
Ռազակի խոսքով՝ այս պահին վերլուծում են օդանավի կործանման ակնհայտ պատճառների պատկերը:



























