Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ պայթյունից 5 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է NDTV-ն:

Վիրավորվել են մոտակայքում գտնվող 2 ոստիկանները եւ 3 պատահական անցորդ: Պայթյունից քանդվել է նաեւ շինության ճակատամասը, փոխանցում է Gazeta-ն:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուպատոսարանի շենքի դիմաց ականապատ մեքենա է պայթել: