Կանադայի ՌՕՈւ կործանիչները ավիահարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է CTV-ն:
Կանադայի ՊՆ աղբյուրների տեղեկություններով՝ ավիացիան ռմբակոծել է Էլ Ֆալուջա քաղաքից ոչ հեռու գտնվող արմատականների դիրքերը: Գործողություններն իրականացվել են F-18 կործանիչներով:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Կանադայի խորհրդարանը որոշում էր կայացրել երկարաձգել ԻՊ-ի դեմ միջազգային գործողություններին մասնակցելու ծրագիրը, գրում է ՏԱՍՍ-ը:



























