Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Մայդուղուրի քաղաքում, մահապարտ ակաբեկիչի իրականացրած հարձակումից զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ եւս 4-ը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության իր աղբյուրները:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Նիգերիայի անվտանգության ծառայության գրասենյակից մի քան մետր հեռավորության վրա: Գրասենյակի մոտով անցնելիս ահաբեկիչը պայթեցրել էր իր մեքենան, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ: Վիրավորված 4 անձինք հոսպիտալցվել են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:



























