Հայաստանի առեւտրային բոլոր բանկերը կաշխատեն երկուշաբթի՝ հուլիսի 13-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԿԲ մամուլի քարտուղար Մերի Շահինյանը:
«2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր, տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ հուլիսի 13-ին ՀՀ առեւտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին եւ մատուցելով համապատասխան ծառայությունները»,- ասել է նա:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում որոշվել էր 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
Հանձնարարվել էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին եւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Առաջարկվել էր ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը եւս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:



























