Իսպանիայի Սարագոսա քաղաքում ծերանոցում հրդեհի հետեւանքով մահացել է 8, վիրավորվել 11 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Վերջին տվյալներով, մահվան պատճառը եղել է շմոլ գազից թունավորումը։ Տեղի իրավապահների տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել հուլիսի 11-ի երեկոյան։

Ընդհանուր առմամբ 3-հարկանի շենքում այդ պահին եղել է 19 մարդ։ Այս պահին հրդեհը մարվել է 5 հրշեջ հաշվարկների կողմից։