Կիրակի օրը` օգոստոսի 15-ին, Ադրբեջանի Գուբայի շրջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի հանրապետական սեյսմիկ կենտրոնը:
Ըստ հաղորդագրության, երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:17-ին: Գուբայի շրջանը գտնվում է մայրաքաղաք Բաքվից 170 կմ դեպի հյուսիս, հաղորդում է Trend-ը:




























