Հուլիսի 26-ին, ժամը 10.30-ին, մի քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ` 61-ամյա Վազիր Մ.-ի տնից հայտնաբերվել եւ առգրավվել է 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: