Վրաստանում օգոստոսի 16-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են Վրաստանի սեյսմոլոգիական կենտրոնից, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից հարավ-արեւմուտքում գտնվող Քվարելի շրջանի Սաբուե գյուղի մոտ (Արեւելյան Վրաստան, Կախեթի):

Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,7 բալ: Երկրաշարժի արդյունքում զոհեր ու վիրավորներ չկան: