ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սեմ Բրաունբեկը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հղած նամակում մատնանշել է պատճառները, թե ինչու է արգելափակել Ֆրենկ Ռիկարդոնեի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Սենատորի կարծիքով, Ռիկարդոնեն այն դիվանագետը չէ, ով պետք է Թուրքիայում ԱՄՆ-ին` չնայած նրա հարուստ դիվանագիտական փորձին:

«Իմ անհանգստությունն Իրաքում եւ Եգիպտոսում Ռիկարդոնեի առաքելության կապակցությամբ, ստիպում է նույն կերպ անհանգստանալ նաեւ Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում: Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հեռանում է աշխարհիկ պետությունից եւ կարեւոր է չանտեսել երկրում քաղաքական ընդդիմությանը»,- նշել է սենատորը:

Սենատորն իր նամակում չի անդրադարձել հայ-թուրքական հարաբերություններին: Միեւնույն ժամանակ նա անհանգստություն է արտահայտել այն առիթով, որ ԱՄՆ-ն լիովին չի պատկերացնում Իրանի նկատմամբ թուրքական քաղաքականության փոփոխության եւ Իսրայելից հեռանալու հետեւանքները: