Եվրամիության ՆԳ նախարարները սեպտեմբերի 14-ին կհանդիպեն Բրյուսելում միգրացիայի խնդիրը քննարկելու համար, որը սուր բնույթ է ստացել փախստականների աճող հոսքի ֆոնին։

ԵՄ-ում Լյուքսեմբուրգի նախագահության հայտարարության մեջ ասվում է, որ նախարարները կփորձեն փախստականների հոսքին եվրոպական պատասխան տալ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Ֆաբիուսը սուր քննադատության էր ենթարկել Հունգարիային՝ Սերբիայի հետ սահմանին փշալարեր քաշելու համար։ Նա նշել էր, որ դա հակասում է եվրոպական արժեքներին։

Նշենք, որ ՄԱԿ տվյալների համաձայն՝ այս տարի ԵՄ սահմանը հատել է մոտ 300 հազար փախստական՝ հիմնականում Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից։