Հայաստանի Ոստիկանությունում հերքել են աջակողմյան ղեկով ավտոմեքենաներն արգելելու մասին լուրերը:

Վերջին օրերին Երեւանում լուրեր են պտտվում, որ Ոստիկանությունը պատրաստվում է արգելել աջակողմյան ղեկով, աջակողմյան ղեկը ձախակողմյանի փոխած մեքենաները կամ լրացուցիչ հարկեր սահմանել դրանց համար:

Ոստիկանության մամուլի ծառայությունում NEWS.am-ի թղթակցին վստահեցրին, որ այդպիսի բան անել չեն պատրաստվում: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարեցին գերատեսչությունում:

Նշենք, որ աջակողմյան ղեկով մեքենաները Հայաստանում մեծ թիվ են կազմում: