Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ատելության հողի վրա մուսուլմանների դեմ կատարվող հանցագործությունների թիվը 70 տոկոսով աճել է անցյալ տարվա համեմատ։ Այս մասին հայտարարել է քաղաքային ոստիկանությունը։

Վերջին 12 ամիսների ընթացքում իսլամաֆոբիայի հողի վրա կատարվել է 816 հանցագործություն։ Մեկ տարի առաջ այդ թիվը 478 էր։

Tell MAMA իրավապաշտպան կազմակերպությունը, որը զբաղվում է մուսուլմանների վրա կատարվող հարձակումների մոնիթորինգով, հայտնում է, որ նման հանցագործությունների զոհերը մոտ 60 տոկոս դեպքերում կանայք են։

Ավելի հաճախ ագրեսիայի զոհ են դառնում փարանջա կրող կանայք, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։