Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին առաջարկել է հրաժարական տալ։
Haqqin.az-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ում ստեղծված իրավիճակը՝ քաղաքական գործիչը նշել է, որ դիվանագետ Անար Հասանովի հետ տեղի ունեցած միջադեպը ստվերում է թողել դեսպան Արիֆ Մամեդովի՝ ընդդիմության շարքերը համալրելու փաստը։
«Նախարարը կարող է ազատվել պատասխանատվությունից, եթե դեսպանն անցնում է ընդդիմության շարքերը։ Սակայն, երբ Անար Հասանովը դեսպանին մեղադրեց կաշառակերության մեջ եւ տեղյակ պահեց պատկան մարմիններին, դա արդեն լուրջ էր»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ ԱԳՆ-ն պետք է ստուգի Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատանը կաշառակերության դեպքերը։
«Սակայն այդ ստուգումները պետք է կատարի արդեն նոր նախարարը, որովհետեւ այսօրվա ԱԳՆ-ում տիրող իրավիճակի պատասխանատուն հենց Էլմար Մամեդյարովն է»,- նշել է քաղաքագետը։





























