BMW-ն համաձայնել է ընկերության աֆրոամերիկացի նախկին աշխատակիցների հայցերի հիման վրա 1.6 մլն դոլար վճարել իրենց ռասայական խտրականության զոհեր են համարող անձանց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բացի այդ, BMW-ն պարտավորվում է հայցվորներին աշխատատեղերով ապահովել։

Խտրականության մասին գործը հարուցվել էր 2013թ.։ BMW-ի ղեկավարությունը ԱՄՆ-ում կադրային զտումներ կատարելիս ազատել էր վերջին 7 տարվա ընթացքում դատվածություն ունեցող բոլոր աշխատակիցներին։

Նոր ղեկավարը անձնական գործերի նոր ստուգումներ էր անցկացրել, որից հետո աշխատանքից ազատվել էին առհասարակ երբեւէ դատվածություն ունեցած աշխատակիցները։ Աշխատանքից զրկվել էին 88 մարդ, որոնցից 70-ը՝ աֆրոամերիկացի։