ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում ավտովթարից զոհվել է ծովային հետեւակային զորքերի մեկ զինծառայող, եւս 18-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյից հյուսիս ընկած Քեմփ Փենդլթոնի բազայում մարզումների ժամանակ։
Հաղորդվում է, որ զինծառայողները ծառայում են ծովային հետեւակի առաջին դիվիզիոնում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։





























