Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ռեստորաններից մեկում 6 մարդու պատանդ վերցրած չարագործին։ Այս մասին հայտնում է Lenta –ն՝ վկայակոչելով NBC News-ը։
Հանցագործը, ըստ նախնական վարկածի, Դաունի քաղաքում գողացել էր մարդատար մի մեքենա։ Ոստիկանությունը հետապնդում է կազմակերպել, որը տեւել է 45 րոպե, հայտնում է Los Angeles Times-ը։
Փախչելով ոստիկաններից՝ նա մեքենայով մտել էր Chris' and Pitt’s ռեստորան, որտեղ եւ պատանդ էր վերցրել 6 մարդու։





























