Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Ջիզրեում ոստիկանության նշանառուն կրակել է 10-ամյա Սելման Աղարի գլխին։ Քաղաքացիները տղային տեղափոխել են անվտանգ վայր, այնուհետ մեքենայի վրա սպիտակ կտոր փակցնելով՝ նրան հասցրել շտապօգնության մեքենայի մոտ, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։
Նշենք, որ նահանգապետի հրահանգով Ջիզրեում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, որի ընթացքում ոստիկանները կրակում են քաղաքում ցանկացած շարժվող կետի։ Հայտնի է, որ վերջին օրերին սպանվել են 10 քաղաքացիական անձիք, ովքեր հիմնականում երեխաներ են ու կանայք։





























