«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում մարշալ Բաղրամյանի անվան պոլիգոնում հրաձգություն կկազմակերպվի։
Հրաձգությանը հետեւելու համար պոլիգոն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար եւ վարժանքների շտաբի պետ Վիգեն Սարգսյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը եւ կառավարության անդամներ։ Զորավարժություններին կհետեւեն նաեւ դեսպանատների եւ ներկայացուցչությունների ռազմական կցորդներն ու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ներկայացուցիչը։
Միջոցառման հյուրերը ծանոթացել են արտասահմանյան եւ հայրենական արտադրության ռազմական տեխնիկային՝ «Բուկ», «Ստրելա», «Օսա ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա Ս» համազարկային կրակի ռեակտիվ համկարգ, օպտիկա-էլեկտրոնային հետախուզական համալիրներ, անօդաչու սարքեր, ռադիոխանգարումների կայաններ, փրկարար տեխնիկա եւ հայ-լեհական Լյուբավա-Արմենիա համատեղ ձեռնարկության արտադրանքներ։





























