ճապոնական Ձեսո  քաղաքի բնակիչներից մեկի եւ նրա շան փրկության կադրերը ցուցադրվել են ճապոնական հեռուստաալիքներով: Տեսանյութի ցուցադրման պահին քաղաքի տասնյակ բնակիչեր դեռ կտուրների վրա էին եւ օգնության էին սպասում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ձեսոն հայտնվել է ջրի տակ հորդառատ անձրեւներից հետո ամբարտակի փլման  հետեւանքով: Կինուգավա գետի վարարման հետեւանքով հազարավոր տներ են փլվել կամ վնասվել:

Մեկ մարդ անհետ կորած է հայտարարվել: