Լոս Անջելեսում կայացվել է էկզոտիկ քլինինգային ծառայության աշխատակցուհու դատավճիռը, ով մեղավոր է ճանաչվել տարեց հաճախորդին՝ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի պաշտոնանկ ծառայողին գազանաբար սպանելու համար: Տնային աշխատողը, ով տունը հավաքում էր թոփլես՝ հարձակվել է տանտիրոջ վրա դանակով ու կտրել նրա գլուխը:
Դատարանը հաստատել է, որ Կալիֆորնիայի 36-ամյա բնակիչ Սենտիյա Ռենե Մարտինը դատապարտված է ցմահ բանտարկության: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք նա կստանա միայն 35 տարի հետո, գրում է The Los Angeles Times-ը:
Մերսուհի Սենտիյա Մարտինը աշխատում էր մի ընկերությունում, որը հատուկ բնույթի քլինգային ծառայություններ է մատուցում ՝ Topless Maid Service. այսինքն տունը մաքրում են մոդելային արտաքինով աղջիկներ, որոնք հաճախորդի տուն են մտնում կիսամերկ վիճակում, երբեմն էլ առանց կրծքկալի: Նման ծառայություն նախատեսված է նաեւ կանանց համար ՝ նրանց մոտ ուղարկում են կիսամերկ տղամարդկանց: Ծառայությունների արժեքը հասնում է ժամում 100 դոլարի:
Հունվարին նման յուրօրինակ էրոտիկ մաքրության պատվեր էր ստացվել 74-ամյա նախկին ոստիկան Ռոբերտ Քրիգլերից, ով ապրում էր Ինգլվուդում (Լոս Անջելեսի արվարձանում): Սենթիյա Մարտինը հաճախորդի մոտ էր եկել հունվարի 10-ին կամ մի փոքր ավելի ուշ: Թե ինչ է կատարվել հետո ՝ մնում է միայն կռահել: Բայց պաշտոնանկ իրավապահը, ըստ երեւույթին, ինչ -որ բանով աղջկան հունից հանել է, հայտնում է SlavicSac -ը:
Կատաղած Սենթիյա Մարտինը գազանաբար ծեծել է տարեց տղամարդուն՝ հրացանով հարվածելով նրա գլխին: Իսկ հետո վերցրել է դանակը ու կտրել զոհի գլուխը:





























