Արարատի մարզում սեպտեմբերի 10-ին 45 դպրոցականի թունավորման դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին 46 երեխա է տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոն: Նրանցից 38-ը Բաղրամյան գյուղից են: Նախնական տվյալներով՝ դպրոցականները թունավորվել են դպրոցի ճաշարանից գնված նրբերշիկից: