Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչներն այսօր` սեպտեմբերի 11-ին, բողոքի ակցիա են անցկացրել գյուղում` պահանջելով գյուղնախարարությունից պայմաններ ստեղծել, որպեսզի կարողանան իրացնել վարունգի բերքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դարակերտի գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը:
«Գյուղացիները մեծ քանակությամբ վարունգ են աճեցրել, հիմա չեն կարողանում իրացնել: Բերում են Երեւան գնող չկա, գործարաններն էլ չեն ընդունում: Վարունգն էլ նենց բան ա, որ ամեն օր հավաքում են, կուտակվում, մնում է: Գյուղացիներն էլ չգիտեն` ինչ անեն, հավաքվել, բողոքում են»,-ասաց գյուղապետը` նշելով, որ գյուղացիները նույնիսկ առաջարկել են բերքն անվճար տալ մանկատներին, ծերանոցներին եւ զորամասերին:
Ղուկաս Սիմոնյանը նշեց, որ գյուղնախարարությունն արդեն զբաղվում է խնդրով. գործարանների հետ բանակցություններ է վարում, նաեւ Վրաստան արտահանելու հետ կապված խնդիրներն են ճշտում, որպեսզի գյուղացիները կարողանան իրացնել վարունգի բերքը:





























