Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահի անունը հայտնի կլինի առաջին քառօրյային:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 15-ին իրենք կասեն նոր թեկնածուի անունը:

«Մեր խմբակցության իրավաբաններից մեկն է լինելու, չի բացառվում՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա նշեց նաեւ, որ դեռեւս չի քննարկվել, թե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում ով է փոխարինելու Արփինե Հովհաննիսյանին, որը սեպտեմբերի 5-ին նշանակվել է արդարադատության նախարար:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատն էլ հանձնվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին: