Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու եւ զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաեւ Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական հեռագրում:




























