Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսային մասում բռնկված ուժեղ հրդեհների հետեւանքով փլուզված տների թիվը հասել է 400-ի , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վակայակոչելով «Ասոշիեյթիդ փրես. գործակալությունը:

Քալիֆորնիա նահանգի անտառային տնտեսության եւ հրշեջ ծառայության բաժնի ներկայացուցիչների տվյալներով ՝ վնասվել են նաեւ երկու բազմաբնակարանային համալիրներ ու 10 ձեռնարկություն:

Ավելի վաղ հայտնել էին , որ անտառային հրդեհների հետեւանքով Լեյք շրջանում առնվազն 100 տուն է ոչնչացվել, Սակրամենտո քաղաքից դեպի հարավ արեւելք փլուզվել է 81 տուն ու 51 տնտեսվարական շինություն: Նաեւ հայտնում են հրշեջ ծառայության մեկ աշխատակցի զոհվելու մասին:

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը Լեյք եւ Նապա շրջաններում արտակարգ իրադրության ռեժիմ է հայտարարել ՝ նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների կապակցությամբ: Շաբաթ օրը «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը հայտնել է , որ հրդեհների պատճառով Քալիֆորնիայի իշխանությունները նահանգի հյուսիսում գտնվող Սան Անդրեաս քաղաքի 2.7 հազար բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ տներից: