Պանամայի օդային եւ ծովային ազգային ծառայությունը մոտռ մեկ տոննա կոկաին է առգրավել: Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
Ծառայության տվյալներով, թմրանյութի բեռի հետ ձերբակալել են նաեւ Կոլումբիայի երեք քաղաքացիներ, որոնք իրականացնում էին տեղափոխումը: Նրանք նախատեսում էին կոկաինը տեղափոխել Խաղաղ օվկիանոսով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
ԱՄՆ-ում մեկ տոննա կոկաինի մոտավոր գինը կազմում է 30 մլն դոլար:
Տարվա սկզբից Պանամայի անվտանգության ուժերն ավելի քան 10 տոննա թմրանյութ են առգրավել, հաղորդում է Telesur ալիքը:





























