Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե քաղաքում կրկին փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նահանգապետի հրամանով Ջիզրեում սեպտեմբերի 13-ի երեկոյան 19:00-ից փողոց դուրս գալու արգելք է սահմանվում։

Քաղաքացիները այս լուրը լսելուն պես վազել են խանութները, իսկ մի մասն ուղղակի երեխաներին վերցրել եւ ոտքով հեռացել քաղաքից։

Նշենք, որ օրեր շարունակ Ջիզրեում փողոց դուրս գալու արգելք էր սահմանված, որի ժամանակ ոստիկանները կրակել են ցանկացած շարժվող կետի վրա։ Այդ ընթացքում ըստ տեղի բնակչության, սպանվել է երկու տասնյակ քաղաքացի, որոնց մեծ մասը երեխաներ եւ կանայք;

Փողոց դուրս գալու արգելքը Ջիզրեում հանվել էր երկու օր առաջ։