Ավստրալիայի կառավարության նախարարները երկրի վարչապետ Թոնի Էբոթին խնդրել են հրաժարական տալ։ Այս մասին գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ նման կոչեր են հնչեցրել մասնավորապես արտգործնախարար Ջուլի Բիշոփը եւ կապի նախարար Մալքոլմ Թերնբուլը։
«Վարչապետը ի վիճակի չէ վարել այն տնտեսական քաղաքականությունը, որն անհրաժեշտ է պետությանը։ Նա ի վիճակի չէ բիզնեսի համար տնտեսական վստահություն ապահովել»,- հայտարարել է Թերնբուլը լրագրողներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գործակալությունը նշում է, որ Թերնբուլը Էբոթի ամենահավանական մրցակիցն է։





























