Կիրակի օրը Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում երկու օդանավ թեւերով իրան են դիպել: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը :
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Նյուարքից ժամանած Boeing-757 օդանավը ՝ 163 ուղեւորներով, դիպել է Boeing-737 օդանավի թեւին: Վերջինս ՝ 182 ուղեւորներով, պատրաստվում էր ուղեւորվել Փորթլենդ (Օրեգոնի նահանգ):
Օդանավերը պատկանում էին ամերիկյան United Airlines եւ Alaska Airlines ընկերություններին:





























