Հնդկաստանի Անդհրա Փրադեշ նահանգում գերբեռնված բեռնատար ավտոմոբիլ է կողաշրջվել, ինչի հետեւանքով զոհվել է 18 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AP գործակալությունը։
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռավի Փրաքաշի խոսքով՝ եւս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացվել եւ հոսպիտալացվել։
Նախնական վարկածով վթարի պատճառը վարորդի անփութությունն է եղել, որը քնել է ղեկին։ Աշխատավորների, ցեմենտ եւ այլ շինանյութ տեղափոխող բեռնատարի վարորդը դիմել է փախուստի։





























