Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը փորձում է երկրում ստեղված քաղաքական իրավիճակից որոշակի քաղաքական դիվիդենդներ քաղել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Վիգեն Չեթերյանը։
Անդրադառնալով հարցին, թե թուրքական իշխանություններին կհաջողվի արդյոք ինչ-որ չափով կարգավորել քրդական հարցը, թե Թուրքիայում իրավիճակը կշարունակվի սրվել, վերլուծաբանը պատասխանեց. «Շատ դժվար է այսօր կանխատեսել իրադարձությունների դրական զարգացումը»։ Նրա կարծիքով կա իրական սպառնալիք, որ Թուրքիայում իրադարձությունները դուրս կգան Էրդողանի վերահսկողությունից։
«Այսօր քրդերը շատ ավելի ուժեղ են եւ կազմակերպված։ ԱՄՆ-ի եւ Քրդստանի բանվորական կուսակցության միջեւ կա ռազմական համագործակցություն։ Եվ շատ դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը»,- հավելեց փորձագետը։





























