Կահիրեի վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 3–ին նիստ է նշանակել ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիների ՝ Ալյի ու Համալյի գործով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ՄԵՆԱ եգիպտական պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։
Այդ օրը պետք է քննարկվի նրանց խնդրանքը՝ ավելի վաղ, նախնական կալանքում, իրենց կրած պատժի ժամկետը ՝ «Պալատների գործ» անվանումը ստացած ֆինանսական խաբեբայությունների գործով պատժի մեջ ներառելու մասին։
Եթե Մուբարաքի որդիների խնդրանքը բավարարվի, դատարանը կհամարի, որ նրանք ամբողջովին կրել են «Պալատների գործով» իրենց պատիժը։
Քրեական դատարանը մայիսի 9–ին Մուբարաքին ու նրա որդիներին դատապարտել է երեք տարվա ազատազրկման ՝ նախագահական առանձնատների վերանորոգման համար հատկացված պետմիջոցների հետ խարդախությունների համար։





























