Երեանի Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանի հատակին հայտնաբերվել է 74-ամյա Ս. Կ.-ի դին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Ըստ հայտարարության՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լեփսուսի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել 74-ամյա Ս. Կ.-ի դին: