ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պաշտոններ զբաղեցնել իր լիազորությունների ավարտից հետո։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած ԱԺ նիստում հայտարարել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ ներկայացնելով Սահմանադրության նախագիծը:
Նրա խոսքով՝ Փորձագիտական հանձնաժողով ձեւավորելուց հետո Սարգսյանն արդեն հայտարարել է, որ իրեն չի տեսնում նախագահի կամ վարչապետի պաշտոնում։ «Իսկ դրանից հետո նա հայտարարեց, որ բացառում է խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը։ Այդ դեպքում դժվար է մտածել, որ ներկայիս իշխանությունը սկսել է սահմանադրական բարեփոխումները բացառապես սեփական վերարտադրման համար»,- ասաց Պողոսյանը։





























