Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքն է կերտում իր ճակատագիրը։ Այս մասին սեպտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«2015թ. ամռանը Ադրբեջանը շարունակում էր ապակայունացնել սահմանին եւ շփման գծում տիրող իրավիճակը՝ անտեսելով միջազգային հասարակության հայտարարությունները։

Դուշանբեում ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀՀ նախագահը բավական հստակ ներկայացրեց իրավիճակը. Ադրբեջանական կողմի գործողությունները միջազգային հասարակության համարժեք պատասխանի դեպքում հղի են ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով։

«Այդուհանդերձ Արցախի ժողովուրդը նորից ապացուցեց, որ ինքն է կերտում իր ճակատագիրը։ Դրա ապացույցը Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին»,- եզրափակեց փոխխոսնակը։